Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ հակասական հայտարարությունը։
«Նախ, սա լրագրողի կարծիք է, ընդգծում եմ՝ կարծիք։ Երկրորդ, այս կարծիքը արտահայտվել է, լինի դա լրագրողի, թե հեռուստահաղորդավարի կողմից, բայց այն արտահայտվել է «Սոլովյև LIVE» մասնավոր հեռուստաալիքով»,- ընդգծել է Զախարովան։
Ըստ նրա, որոշ մեկնաբաններ ակնհայտորեն օգտվել են հնարավորությունից՝ «լրատվամիջոցներում հրապարակելու մի շարք ենթադրություններ և բացահայտ ենթադրություններ Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ մտադրությունների մասին հետխորհրդային պետությունների նկատմամբ, որոնք ընդհանրապես չեն հնչեցվել այս ծրագրում կամ որևէ այլ հեռարձակման մեջ»։
«Գիտեք, այս առումով ես կրկին ուզում եմ նշել, որ պաշտոնական դիրքորոշումը արտահայտում են լիազորված պաշտոնյաները։ Մենք պարբերաբար երկխոսություն ենք վարում հետխորհրդային տարածքում գործող տարբեր կառույցների միջոցով, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը: Մեր երկիրը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ժողովուրդների հետ պատմականորեն կապում են բարիդրացիության, ռազմավարական գործընկերության, դաշնակցության, եղբայրական բարեկամության և համագործակցության հարաբերությունները»,- նշել է պաշտոնյան՝ կոչ անելով չտրվել սադրանքների: