Նեյմարը նշել է պատմության լավագույն գերմանացի ֆուտբոլիստներին

Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Նեյմարը նշել է բոլոր ժամանակների 5 լավագույն գերմանացի ֆուտբոլիստներին։

Բրազիլական «Սանթոսի» 33-ամյա հարձակվողն առանձնացրել է 2010-ականների ներկայացուցիչներին։

Նեյմարն իր թոփ-5-ում նշել է Տոնի Կրոսին, Թոմաս Մյուլերին, Բաստիան Շվայնշտայգերին, Մարիո Գյոտցեին ու Մեսութ Օզիլին։

Օրեր առաջ բրազիլացին երկարաձգել էր պայմանագիրը «Սանթոսի» հետ։ Նա 2025թ․ հունվարին էր վերադարձել բրազիլական ակումբ, որի կազմում խաղացել է նաև 2009-2013 թթ․։ Նեյմարը նախկինում հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում ու սաուդյան «Ալ Հիլյալում»։

Leave a Comment