Անթալիայում անցկացվող թենիսի ITF W35 երկրորդ մրցաշարի հիմնական փուլի առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը 6։0, 6։4 հաշվով հաղթել է թուրք Բահար Կիլիչին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Քառորդ եզրափակչի ուղեգիրը Ամիրաղյանը կվիճարկի Իսպանիայի ներկայացուցիչ Մերիտշել Տեյշիդո Գարսիայի հետ։
Որակավորման փուլում Ամիրաղյանը պարտության էր մատնել սերբ Ելենա Մուզինչին և Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Զապարինյուկին:
ITF W35 2-րդ մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 14-ամյա Մարիա Ազիզյանը որակավորման փուլում երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է: