
Նիկոլը սկբունքորեն պարտավորված էլ չէ մամուլ ընթերցել կամ գնալ ամեն մի հրապարակման հետևից, բայց ա՛յ նրա ենթակա Բաղդասարյան Նազիկը պարտավոր է. նրա հիմնական գործառույթն է Նիկոլին կարևոր հրապարակումների մասին զեկուցելը:
Արդյոք Նազիկը դիտմա՞մբ չի զեկուցել շեֆին ադրբեջանցիների կամայականութունների մասին՝ չցանկանալով փչացնել նրա տրամադրությունը, թե՞ շատ լավ էլ ամեն ինչից Նիկոլը տեղյակ է, ուղղակի «կռուտիտ» է արել. ելնելով հանգամանքներից՝ թերևս վախեցել է իրերն իրենց անունով կոչել ու թուրքերին պորտատեղադրել:
Նիկոլի համար ամենաէականը ոչ թե Հայաստանի բնությունն է, այլ սեփական վերարտադրության խնդիրը, ուստի հասկանում է, որ եթե հանդգնի դիպչել անգամ ադրբեջանցիների անտառահատների մազին, ապա Իլհամը կարող է այնպես թռնել դեմքին, որ քիչ չթվա տիկին Նազիկին: Այնպես որ՝ ադրբեջանցիներն ինչ ուզեն, կարող են անել Հայաստանի տարածքում. այսօր սահմանամերձ տարածքների ծառերն են կտրում, վաղը՝ Ավինյան Տիկոյի սակուրաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: