«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Խաբի Ալոնսոյի՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու փաստը:
«Սա ֆուտբոլ է, և սա իմ գործը չէ: Կարող եմ միայն ասել, որ Խաբիի հետ լավ հարաբերություններ ունեմ։ Մենք ծանոթացել ենք Լևերկուզենում և կապ ենք պահպանում: Նրան ամենայն բարիք եմ մաղթում: Վստահ եմ, որ շուտով նա և իր մարզչական շտաբը հիանալի նախագիծ կունենան: Ֆուտբոլում պետք է առաջ շարժվել, նա հիանալի մարզիչ է՝ փայլուն ապագայով»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Ալոնսոն պաշտոնանկ էր արվել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո: