ԱՄՆ Պետքարտուղարությունը կդադարեցնի միայն ներգաղթային վիզաների տրամադրումը։ Զբոսաշրջային թույլտվությունների տրամադրումը կշարունակվի։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Մինչ այս պարբերականը հայտնել էր 75 երկրի (այդ թվում՝ Ռուսաստանի) քաղաքացիների համար վիզաների մշակման կասեցման մասին։ Գործընթացը կմեկնարկի հունվարի 21-ից և կտևի անորոշ ժամանակ, մինչև դեպարտամենտը չվերանայի վիզաների տրամադրման ընթացակարգը։ Այժմ Fox News-ը խմբագրել է իր հոդվածը՝ նշելով, որ զբոսաշրջիկները կկարողանան մուտքի թույլտվություն ստանալ նախկին կարգով։
Ռուսական ТАСС գործակալությունը ևս հաստատում է, որ ԱՄՆ-ն 75 երկրի քաղաքացիների համար կդադարեցնի միայն ներգաղթային վիզաների տրամադրումը, այլ ոչ թե վիզաներն առհասարակ։
Հիշեցնենք, որ կես տարուց ԱՄՆ-ում պետք է կայանա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի նաև Կանադայում և Մեքսիկայում։