Ձերբակալվել են ՊԵԿ պաշտոնյաներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ։ Այս մասին  Iravaban.net–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվածների թվում կան նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք։

«Նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

 

Leave a Comment