Հակակոռուպցիոն կոմիտեին կամրացվի 40 մլն դրամ արժողությամբ երկու ավտոմեքենա

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Պե­տական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, 2024 թվականի արտադրության երկու տրանսպորտային միջոցը՝ 40.000.000 ՀՀ դրամ ընդհանուր սկզբնական արժեքով (յուրաքանչյուրը 20․000․000 ՀՀ դրամ) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության հակակո­ռուպ­ցիոն կոմիտեին՝ համաձայն հավելվածի։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է e-gov.am էլեկտրոնային համակարգից։

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կար­գա­վորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը     ո ր ո շ ո ւ մ    է.

Կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպ­ցիոն կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանս­պորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրա պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի միջոցների հաշվին։

Leave a Comment