Մենք կունենանք համաշխարհային ստանդարտներին համապատասխան նոր որակի բիոմետրիկ փաստաթուղթ և դրան համարժեք թվային ենթակառուցվածք․ Արմեն Ղազարյան

 Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ վիզաների ազատականացում նշանակում է շենգենյան երկրներում կարճաժամկետ գտնվելու վիզայի պահանջի վերացում։ Վիզաների ազատականացման գործընթացն ունի և՛ քաղաքական, և՛ տեխնիկական բաղադրիչ։ «Սա նուրբ հարց է Եվրոպական միության համար, և որոշումները կայացվում են միաձայնությամբ։ ԵՄ բոլոր պետությունները պետք է համաձայն լինեն, որ վիզաների ազատականացման գործընթացը ստանա դրական հանգուցալուծում»,-ընդգծել է Արմեն Ղազարյանը։

Leave a Comment