44-ամյա հետախուզվողն հայտնաբերվել է

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 13-ին Մարիա Յակոբսենի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment