Հայրիկիս առողջական վիճակը գնահատվում է բավարար․ ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանի դուստր

Ադրբեջանական գերությունից նախօրեին վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը գրառում է կատարել

Հայրիկիս առողջական վիճակը գնահատվում է բավարար․ ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանի դուստր


ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանական գերությունից նախօրեին վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում։


«Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ, անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ՝ յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ, հայրիկիս կողքին նստած, և յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։ Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։ Երանի ինձ՝ ձեզ ունենալու համար», – գրել է Վերա Խաչատրյանը։


Հունվարի 14–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։


Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է «Նորք Մարաշ» ԲԿ։ Նրան է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով լրագրողներին հայտնեց, որ Խաչատրյանի բժշկական հետազոտության կարիք ունի, վիճակը կայուն է։





 


Leave a Comment