Մեր ռուսաստանցի գործընկերներին խնդրում ենք հրատապության կարգով որոշում կայացնեն Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։ «Մենք սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այս պահին գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին առաջիկայում իշխանությունը կիրազեկի։ Փաշինյանը հայտնեց, որ դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահի հետ Սանկտ Պետերբերգում կայացած հանդիպմանը քննարկվել են ապաշրջափակմանն ուղղված ենթակառուցվածքների վերակառուցման գործնական քայլերը։ Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան […]