«Ամերիկյան կողմը TRIPP ծրագրի նախապատրաստական ընթացքի համար արդեն 140 մլն դոլար է հատկացրել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս պահի դրությամբ ես ինչքան գիտեմ՝ ամերիկյանը կողմը 140 մլն դոլար նախնական արդեն հատկացրել է TRIPP ծրագրի նախապատրաստական ընթացքի համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, կազմեն, և կոնկրետ ներդրումների թիվը արդեն նախագծա-նախահաշվային հաշվարկների հետ է կապված: «Որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ՝ ակնհայտ է: Այսօր որևէ մեկը ձեզ թիվ չի կարող ասել: Միայն նախագծի հաստատումից և հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի».- հավելել է նա:

Leave a Comment