Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կշարունակի ելույթները «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հայտարարել է սերբական ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը։
«Թիկնիզյանը մնում է ակումբում»,- նշել է Թերզիչը։
Ավելի վաղ «Спорт-Экспресс»-ը, հղում անելով սերբական աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդարը»:
Դեռ հունվարի 3-ին Թերզիչը հայտնել էր, որ ռուսական ակումբներից մեկը ցանկանում է ձեռք բերել Թիկնիզյանին 5,5 միլիոն եվրոյով:
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի ամռանը Մոսկվայի «Լոկոմոտիվից»:
Ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: