4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վшրձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն. Նիկոլ Փաշինյան

4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն: Այս մասին ասյօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը:

«Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:

Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը  Հակարի կամրջով հանձնվել են ՀՀ-ին:

Այդ նույ ժամանակ էլ, Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ ՀՀ-ում ցմաh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային:

Leave a Comment