Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր ենք, ամեն ինչ կանենք մեզ համար բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Փաշինյան

Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր ենք, ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ-ի՝ մեզ համար բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա իրողություն է։ Այլ բան է, որ այո՛, կիսում ենք, արտահայտման ձևերը չպետք է խաթարեն ԻԻՀ-ի կամ որևէ այլ դեսպանատան աշխատանք։

 

Մենք ուշադիր կհետևենք, այդ թվում՝ այդ իրավիճակի հետ կապված մտահոգություններին, և մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա»,-նշեց նա։

 

Հիշեցնենք՝ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին մեղադրեց հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար և բավականին կտրուկ արտահայտվեց։

 

Leave a Comment