10 րոպեով ուշացավ Լինդան, Վիգենին չտեսավ, նրան արդեն տեղափոխել էին քննչական. Սևակ Հակոբյան

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը «Մուրացան» հիվանդանոցից տեղափոխել են  Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության:

Հիշեցնենք, որ լբանանահայ Էուլջեքյանը ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Ադրբեջանը նրան որպես ահաբեկիչ էր ներկայացնում:
Վիգենը ևս 3 գերեվարված հայերի հետ երեկ Բաքվի բանտից ազատ է արձակվել և վերադարձել Հայաստան։

Չորս գերեվարված հայերի դիմաց Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիայի կառավարությանն է հանձնել երկու ցմահ ազատազրկման դատապարված վարձկանների։

Leave a Comment