«Իրանում 2 հայ է զոհվել»․ Զարեհ Սինանյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Իրանում 2 հայ է զոհվել»․ Զարեհ Սինանյան

«Ի՞նչ տեղեկություններ ունեք Իրանում ապրող հայերի մասին»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ «Իրանում հայկական համայնքի հետ անմիջական կապ չունենք, երեկվա տվյալներով՝ նույնիսկ դեսպանատան հետ կապ չունեինք։ Հայերի շրջանում 1 զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ, կարծես, հաստատվել է։ Ավելի մեծ թվերի մասին է խոսում, բայց հաստատվածը՝ 2 դեպքն է»,- պատասխանեց Զարեհ Սինանյանը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ Իրանից Հայաստան մեծ հոսք չկա, իսկ Իրանում ապրող մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու հետ կապված նա նշեց. «Այդ հարցը այդպես վակուումի մեջ անհնար է քննարկել, պետք է տեղում հասկանանք, գոնե մինիմալ տեղեկություն ստանանք, թե ինչ է կատարվում»։

Հաստատված է Իրանում 2 հայ զոհի մասին

Զարեհ Սինանյանի ճեպազրույցը

Leave a Comment