ԱՄՆ դեսպանն ավարտում է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման եւ հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Leave a Comment