Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել

Տեսանյութեր
Պաշտոնական

Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել (տեսանյութ)

Ավտոմեքենաներից հայելիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հունվարի 10-ին, 11-ին և 13-ին։ Այդ օրերին Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել։

 

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։

 

Երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Leave a Comment