
Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, արդեն Հայաստանում է։ «Այս պահին ամենակարևորը Վիգենին տեսնելն է։
Մնացած ծրագրերի մասին անպայման կտեղեկացնեմ»,-լրագրողներին ասաց Լինդա Էուլջեքջյանը, ով ուրախությունից և հուզմունքից չէր կարողանում խոսել։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին նրանց որդու պսակադրության մասին լուրերով։ «Երբ Վիգենը Լիբանանում կլինի, պսակադրությունը տեղի կունենա։ Երեխաներն էլ չափազանց ուրախ են և չեն հավատում, որ սա իրականություն է»,- նշեց Լինդա Էուլջեքջյանը։