Իրանի օդային տարածքով շարունակվում են որոշակի թռիչքներ իրականացվել

Reuters գործակալությունը հայտնել էր, որ Իրանը փակում է օդային տարածքը, բացառությամբ այն թռիչքների որոնք սկզբնակետը կամ վերջնակետը Իրանն է։ Հղում է արվում Flightradar24 կայքին։ Iravaban.net-ը ուսումնասիրել է հիշյալ կայքի կողմից ներկայացվող տվյալները։ Ըստ կայքի այս պահին Իրանի օդային տարածքում են մոտ երեք տասնյակ օդանավեր, դրանք թռիչքը սկսել և Իրանի օդային տարածքը հատել են տարբեր ժամանակներում, այդ թվում՝ տարածվող հայտարարությունից հետո։ Օդանավերից ոչ բոլորի թռիչքի սկզբնակետը կամ վերջնակետն է Իրանը։ Թռիչքները սկսվել են կամ ավարտվելու են տարբեր երկրներում՝ Եգիպտոս, Ավստրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ղազախստան, Սաուդյան Արաբիա, Նեպալ, Ռուսաստանի Դաշնություն։

Աբու Դաբի-Երևան թռիչքը, որը ևս անցնում է Իրանի օդային տարածքով չի չեղարկվել, օդանավը Երևանում կլինի 12։55: Մանրամասները կից տեսանյութում։

Leave a Comment