Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մամուլի ասուլիս է տվել «Ալբասետեից» կրած պարտությունից հետո, որի հետևանքով «Արքայական ակումբը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից։

«Այս ակումբում նույնիսկ ոչ-ոքին ողբերգություն է համարվում, պատկերացրեք՝ ինչ է նշանակում նման պարտությունը։ Վստահ եմ՝ մեր երկրպագուները նույնպես հիասթափված են։ Գիտակցում ենք իրավիճակի բարդությունը, և այստեղից միայն մեկ ելք կա՝ բարելավել խաղը։ Պատասխանատուն ես եմ, քանի որ որոշումները՝ ներառյալ փոփոխությունները, ես եմ կայացրել… Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել տղաներին ջանքերի համար և փորձել վերականգնել նրանց տրամադրությունը։

Համոզված էի, որ հայտացուցակը ճիշտ էր ընտրված, և հիմա էլ նույն կարծիքին եմ։ Մենք հիանալի թիմ ունենք, բացառիկ կազմ և տարբերություն ստեղծող ֆուտբոլիստներ։ Նրանց համար էլ հեշտ չէ։ Ես նորից նույն կերպ կվարվեի»։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment