Հունվար 15,2026 11:04
Հեղուկ գազի գինն ավելացել է 30-40 դրամով։ Մինչ երեկո լցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվել։
Հեղուկ գազի թանկացման և դեֆիցիտի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ճշտումներ էր փորձել անել՝ հարցեր հնչեցնելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։
Թանկացման վերաբերյալ վերջինիս պատճառաբանումներից մեկը Լարսի փակ լինելու հանգամանքն էր։
Մասնագետները պնդում են, որ հնարավոր է արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, որ ադրբեջանական «քաղաքական բենզինը» իրացվի խաղաղության անվան տակ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: