Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք ամուսնացած է նա Աննա Հակոբյանի հետ: Տեսանյութին կից Փաշինյանը գրել է․ «Ամուսնացած ե՞նք, թե ամուսնացած չենք. պարզ հարց, ոչ միանշանակ պատասխան»։ Ապա տեսազրույցի ժամանակ հավելել է.
«Մի քանի օրից կլրանա մեր ամուսնության 27-րդ տարեդարձը, բայց մենք որևէ դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք, ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով»,- նշել է նա։