ՀՀ կառավարության որոշմամբ ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զոչակոչից տարկետում կստանան մի շարք քաղաքացիներ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 68-Ա որոշման՝
Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում ՝
- Վահագն Աշոտի Սարգսյանին (ծնվ.՝ 03.06.2004 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Գայի 1/1, բն. 54):
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 1055-Ա որոշման՝
Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
- Արթուր Սամվելի Մանուկյան (ծնվ.՝ 19.06.2006 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Լենինգրադյան 10 շ., բն. 25): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Դավիթ Կարենի Դանիելյան (ծնվ.՝ 12.06.2006 թ., հաշվառման վայրը՝ ք․ Երևան, Չեխովի փող., 54 շ., բն. 40): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
- Միքայել Վիգենի Բարսեղյան (ծնվ.՝ 02.11.2006 թ., հաշվառման վայրը՝ ք․ Երևան, Մաշտոցի պող. 54, բն. 30): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 982-Ա որոշման՝
Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում ՝
- Արտյոմ Վահագնի Պողոսյանին (ծնվ.՝ 04.05.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Մոլդովական փող. 4/1, բն. 34): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»: