Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կկայանա հունվարի 15-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 15-ին ԱՄՆ-ի խնդրանքով նիստ կանցկացնի Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սոմալիի մշտական ​​​​ներկայացուցչությունը, որը հունվարին նախագահում է Խորհրդում:

«Նախագահությունը, Միացյալ Նահանգների խնդրանքով, մտադիր է Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց նշանակել՝ «Իրավիճակը Մերձավոր Արևելքում» օրակարգային կետով` 2026 թվականի հունվարի 15-ին, ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00)», – լրագրողներին տեղեկացրել է Սոմալիի մշտական ​​​​ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Leave a Comment