
Իրանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը բոլոր ինքնաթիռների համար, բացառությամբ միջազգային չվերթների՝ նախնական թույլտվությամբ, ասվում է Իրանի Դաշնային ավիացիոն վարչության կայքում չորեքշաբթի՝ հունվարի 14-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։
Associated Press-ի փոխանցմամբ՝ սկզբնական ծանուցմամբ սահմանափակումները սահմանվել էին երկու ժամով, սակայն հետագայում դրանք երկարաձգվել էին մինչև հաջորդ օրը՝ տեղական ժամանակով ժամը 7:30-ը։
Հունվարի 14-ին եվրոպացի պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա 24 ժամվա ընթացքում։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին «շատ կոշտ միջոցներով», եթե կառավարությունը սկսի մահապատիժ կիրառել ցուցարարների դեմ։