Ո՞վ է «Արարատ-Արմենիայի» մարոկկացի նորեկը

Մարոկկացի կենտրոնական պաշտպան Բուշաիբ Արասին համալրել է «Արարատ-Արմենիա» ակումբը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը երևանյան թիմին միացել է վարձակալական հիմունքներով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, Մարոկկոյի «Ռաջա Կասաբլանկա» ակումբից։

Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 325 հազար եվրո։

Leave a Comment