ԱՄՆ-ն ժամանակավոր դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը Հայաստանի համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ-ն ժամանակավոր դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը 75 երկրի քաղաքացիների համար։

Ինչպես հայտնում է FoxNews-ը, Հայաստանը և Ադրբեջանը նույնպես ընդգրկված են այդ երկրների ցանկում։

Լրատվամիջոցը հայտնել է, որ «Պետդեպարտամենտը դադարեցնում է 75 երկրների համար վիզայի դիմումների մշակումը՝ փորձելով խստացնել իր վերահսկողությունը այն դիմորդների նկատմամբ, որոնք գտնվում են պետական ​​բեռ դառնալու բարձր ռիսկի տակ»։

«Միջոցառումները ուժի մեջ կմտնեն հունվարի 21-ից և ուժի մեջ կմնան անորոշ ժամանակով», – հաղորդել է Fox News-ը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment