Շվեյցարական Վալե կանտոնի կառավարությունը պարտավորվել է 116 տուժածներից յուրաքանչյուրին, ինչպես նաև «Կրանս-Մոնտանա» հանգստավայրի բարում հրդեհի հետևանքով զոհված 40 զոհերի ընտանիքներին հատկացնել 10,000 ֆրանկ (12,5 հազար դոլար) անհապաղ ֆինանսական օգնություն։ Այս մասին ասվում է կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ կառավարությունը, հանրության խնդրանքով, նաև բացել է հաշիվ՝ նվիրատվություններ հավաքելու համար, ապագայում նախատեսվում է այն վերածել Վալե կանտոնի կողմից կառավարվող ֆոնդի։ Նշվում է, որ կառավարությունը նաև որոշում է կայացրել արգելել հրավառության միջոցների օգտագործումը Վալեում հանրության համար բաց հաստատություններում։