Oragir.News-ի տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետարանի երկու պաշտոնյաներ ազատման դիմումներ են ներկայացրել։ Խոսքը Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանի և «Գյումրիի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի Արտավազդ Ոսկանյանի մասին է։
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կադրային ջարդ չի լինելու, բայց հատկանշական է, որ երկու պաշտոնյաներն էլ Բալասանյանի կադրերն են եղել։
Կարեն Բադալյանը 2012-2016թթ. Գյումրու քաղաքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ է եղել, 2016-2018 թթ. Գյումրիի քաղաքապետի օգնական։
2019 թ. նոյեմբերից նշանակվել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ։
Արտավազդ Ոսկանյանը մոտ երկու տարի է աշխատում այդ պաշտոնում։
Նշենք, որ ամիսներ առաջ այս պաշտոնյան եղբոր պատճառով հայտնվել էր սկանդալային իրավիճակւոմ։
Հիշեցնենք նաև, որ այսօր Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ՔՊ-ին անդամագրվելու դիմում է գրել։
Ավելի վաղ Oragir.News-ը անդրադարձել էր Սարիկ Մինասյանի կուսակցություններով անցած կենսագրությանը։
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը