Թուրքիան հայտարարել է, որ ՀՀ հետ սահմանին «Ալիջան» անցակետի շինաշխատանքների 90%-ն ավարված է

Թուրքիան հայտարարել է, որ ՀՀ հետ սահմանին «Ալիջան» անցակետի շինաշխատանքների 90%-ն ավարված է

14 հունվարի 2026 – 18:24 AMT

PanARMENIAN.NetԹուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետի շինարարական աշխատանքների մոտ 90 տոկոսը արդեն ավարտված է, հայտնում է Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ «Ալիջան» անցակետում կառուցվում են համապատասխան շինություններ՝ մաքսային և վարչական ընթացակարգերի իրականացման նպատակով։ Բացի այդ, տեղադրվել են գովազդային վահանակներ, որոնք միտված են գրավելու այցելուների ուշադրությունը՝ մասնավորապես Հայաստանի տարածքից Իգդիր և հարակից շրջաններ ժամանողների համար։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ և տեղում ստացել է մանրամասն տեղեկատվություն Քարակոյունլու շրջանի նահանգապետ Ֆաթիհ Էրդողանից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP նախաձեռնության իրականացման հարցում կողմերին հաջողվել է հասնել այնպիսի բանաձևի, որն ամբողջությամբ բավարարում է Հայաստանին, ԱՄՆ-ին և, ամենայն հավանականությամբ, նաև Ադրբեջանին՝ հավելելով, որ հաջորդ փուլում պետք է կենտրոնանալ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների վրա։

Leave a Comment