14 հունվարի 2026 – 16:29 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանը 4 գերի է փոխանցել ՀՀ-ին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»,-ասվում է գրառման մեջ:
Մի քանի օր առաջ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը, որի առողջական վիճակը խիստ վատթարացել էր գերության մեջ, կնոջն ուղղված նամակում խնդրել էր հետաձգել որդու հարսանիքը:
Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի բնակիչ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Նա հոսպիտալացվել էր: