https://arm.sputniknews.ru/20260114/pashinjany-hamadzajnel-e-hhn-dardznel-prvoqsi—gvortsiq-surenjancy-arevmutqi-lrutjan-masin-97743915.html
Փաշինյանը համաձայնել է ՀՀ–ն դարձնել պրոքսի – գործիք. Սուրենյանցը` Արևմուտքի լռության մասին
Փաշինյանը համաձայնել է ՀՀ–ն դարձնել պրոքսի – գործիք. Սուրենյանցը` Արևմուտքի լռության մասին
Sputnik Արմենիա
Սուրեն Սուրենյանցը վստահ է՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինելու ու հակաեկեղեցական ռեպրեսիաները կասեցնելու հարցերում ընդդիմությունը խիստ միասնական պետք է լինի։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T15:41+0400
2026-01-14T15:41+0400
2026-01-14T15:49+0400
նիկոլ փաշինյան
քաղբանտարկյալ
արևմուտք
հայաստան
սուրեն սուրենյանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97136813_0:159:2016:1293_1920x0_80_0_0_921211976307356a94dc20ea52a99304.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսի չկատարել Արևմուտքի պահանջները, հենց այդ Արևմուտքը նրան կհռչակի Սադամ Հուսեյն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։Սուրենյանցն ասաց, որ այս 2 հարցում ընդդիմությունը խիստ միասնական պետք է լինի։ Ընդգծեց՝ Փաշինյանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղբանտարկյալ ունենալու ամոթալի խարանը։«Չկարծեք, թե Արևմուտքը չգիտի այն այլանդակությունների մասին, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Իրենք արժեքները մի կողմ են դրել ու շարժվում են աշխարհաքաղաքական շահերով։ Այսինքն՝ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել պրոքսի-պատերազմի գործիք։ Որ պահին Փաշինյանը չկատարի Արևմուտքի ցուցումները, կասկած չունենաք` Արևմուտքը կհռչակի նրան Սադամ Հուսեյն, հրեշ»,- շեշտեց Սուրենյանցը։Նրա խոսքով՝ նախկին 3 նախագահն էլ չեն «պարել» Արևմուտքի դուդուկի տակ, այդ պատճառով էլ, երբ քաղբանտարկյալ է եղել, միջազգային կառույցները մշտապես բարձրաձայնել են այդ մասին։«Եթե Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ ուտի և կարողանա համոզել, որ իր զոհը ռուսական ագենտ է, Կայա Կալասը (ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար–խմբ. ) կծափահարի հայկական ժողովրդավարությանը»,–հայտարարեց քաղաքական վերլուծաբանը։
արևմուտք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97136813_41:0:1977:1452_1920x0_80_0_0_2f572ba2d9067b8d73367edbda726cc9.jpg.webp
նիկոլ փաշինյան, քաղբանտարկյալ, արևմուտք, հայաստան, սուրեն սուրենյանց
նիկոլ փաշինյան, քաղբանտարկյալ, արևմուտք, հայաստան, սուրեն սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը վստահ է՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինելու ու հակաեկեղեցական ռեպրեսիաները կասեցնելու հարցերում ընդդիմությունը խիստ միասնական պետք է լինի։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսի չկատարել Արևմուտքի պահանջները, հենց այդ Արևմուտքը նրան կհռչակի Սադամ Հուսեյն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Խայտառակություն է մեր երկրի համար, որ ունենք քաղբանտարկյալներ, ու այն էլ այս թվով։ Մեր աջակցությունն ենք հայտնում նրանց` մասնավորապես Նարեկ Սամսոնյանին, որը հացադուլ է իրականացնում։ Պետք է հասնել նրան, որ երկրում քաղբանտարկյալներ չլինեն։ Ռեպրեսիաների դադարեցման կարևոր հարցերից է նաև հակաեկեղեցական արշավի կասեցումը»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։
Սուրենյանցն ասաց, որ այս 2 հարցում ընդդիմությունը խիստ միասնական պետք է լինի։ Ընդգծեց՝ Փաշինյանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղբանտարկյալ ունենալու ամոթալի խարանը։
«Չկարծեք, թե Արևմուտքը չգիտի այն այլանդակությունների մասին, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Իրենք արժեքները մի կողմ են դրել ու շարժվում են աշխարհաքաղաքական շահերով։ Այսինքն՝ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել պրոքսի-պատերազմի գործիք։ Որ պահին Փաշինյանը չկատարի Արևմուտքի ցուցումները, կասկած չունենաք` Արևմուտքը կհռչակի նրան Սադամ Հուսեյն, հրեշ»,- շեշտեց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ նախկին 3 նախագահն էլ չեն «պարել» Արևմուտքի դուդուկի տակ, այդ պատճառով էլ, երբ քաղբանտարկյալ է եղել, միջազգային կառույցները մշտապես բարձրաձայնել են այդ մասին։
«Եթե Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ ուտի և կարողանա համոզել, որ իր զոհը ռուսական ագենտ է, Կայա Կալասը (ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար–խմբ. ) կծափահարի հայկական ժողովրդավարությանը»,–հայտարարեց քաղաքական վերլուծաբանը։