Ստացել եմ 6-7 միլիոն դրամ պարգևավճար, հանած հարկերը. Գալյան



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք դրա մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ԱԺ-ում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ տեղեկատվություն է տարածվել, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են բարձ պարգևավճարներ։

Նա նշեց, որ ստացել է մոտավորապես 6-7 միլիոն դրամ պարգևավճար, հանած հարկերը, բայց ճշգրտված կներկայացնի հայտարարագրում.

«Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է, օրինակ նախարարին, բայց ամբողջ տարվա աշխատանքի դիմաց համարում եմ  որպես վարձատրություն»,-նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment