Ուիթքոֆը և Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու համար

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որոնք դեկտեմբերին այցելել էին Մոսկվա, պլանավորում են կրկին այցելել Ռուսաստանի մայրաքաղաք՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն նշվում է, որ ժամկետները կարող են հետաձգվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Գործակալության աղբյուրների համաձայն՝ Ուիթքոֆը և Քուշները կներկայացնեն ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրերի վերջին նախագծերը, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն և Եվրոպան մտադիր են տրամադրել Կիևին:

Դեկտեմբերի 2-ին Պուտինը Կրեմլում հանդիպել էր Ուիթքոֆի և Քուշների հետ: Հանդիպումը, որը նվիրված էր ուկրաինական կարգավորմանը, տևել էր մոտ հինգ ժամ:

Leave a Comment