Ի՞նչն է թանկացել Հայաստանում․ 2025 թվականի վիճակագրությունը

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թվականի դեկտեմբերը՝ 2024 թվականի դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.2%։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրության կոմիտեն՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում սպառողական գների փոփոխությունների վերաբերյալ տվյալները։

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.4%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է մայրաքաղաքում:

2025թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ):

Սննդամթերքի գները

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.3%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 2.9% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.8-3.6%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:

Պարենային հիմնական ապրանքախմբերի գների փոփոխությունները և ազդեցությունները սպառողական գների ինդեքսի վրա 2025թ. դեկտեմբերին

 

  • Թռչնամսի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.3%-ով, տավարի, խոզի, գառան մսերինը՝ 11.7%, 12.7% 14.1%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.4%, 7.4%, 2.9% և 0.8%-ով:
  • 2025թ. դեկտեմբերին 2024թ դեկտեմբերի համեմատ հանրապետությունում ձավարի գինն աճել է 2.6%-ով, հացինը՝ 3.6%-ով, հաճարինը 4.1%-ով, մակարոնեղենինը՝ 7.9%-ով, հնդկացորենինը՝ 9.4%-ով, ոլոռինը՝ 10.4%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.6%, 1.3%, 0.1%, 1.3%, 1.0%-ով:
  • «Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18.3%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 5.3%-ով:
  • 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարագի և մարգարինի՝ 7.2% և 7.4%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.0% և 1.8% գնաճ:
  • Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 8.2%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%-ով:
  • 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ պանրի գինն աճել է 4.6%-ով, թարմ կաթինը՝ 4.7%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.5%, 1.4%-ով:
  • Ձվի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 7.2%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 4.3%-ով:
  • 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հրուշակեղենի գինն աճել է 2.4%-ով, սուրճինը՝ 9.5%-ով, կակաոյինը՝ 31.9%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 0.2% և 1.4%-ով:
  • Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ:
  • Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 5.5% և 8.7%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 1.2% և 0.1%-ով:
  • Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 7.5% գնանկում, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 12.5% գնաճ:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 8.6% գնանկում, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 19.2% գնաճ, ընդ որում, 2025թ. դեկտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:

Նոյեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 1.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 0.1% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ
սպառողական գների 3.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների 1.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.0% նվազում: 2025թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381.5 դրամ (2024թ. դեկտեմբերին այն կազմել է 396.5 դրամ):

Leave a Comment