«Աբու Դաբիի կայունության շաբաթ»–ի (Abu Dhabi Sustainability Week – ADSW 2026) շրջանակում ներկայացվել է Areg AI հայկական տեխնոլոգիական նախաձեռնությունը

«Աբու Դաբիի կայունության շաբաթ»–ի (Abu Dhabi Sustainability Week – ADSW 2026) շրջանակում կազմակերպվել է միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված են կլիմայական համարձակ գործողություններին, նորարարական տեխնոլոգիաներին և կայուն զարգացմանը միտված առաջատար նախաձեռնություններ աշխարհի տարբեր երկրներից։

Ցուցահանդեսը մի հարթակ է, որտեղ համախմբվում են պետություններ, ստարտափներ և տեխնոլոգիական կազմակերպություններ՝ կիսվելու փորձով և ձևավորելու ավելի կայուն ապագայի լուծումներ։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այդ նախաձեռնությունների շարքում հայկական նախագծեր ևս ներկայացված էին, որոնք իրենց ներդրումն են բերում գլոբալ կայուն զարգացման օրակարգին։

Areg AI-ը հայկական տեխնոլոգիական նախաձեռնություն է, որը մշակել է արևային էներգիայի կառավարման խելացի ծրագրային հարթակներ և ռոբոտացված լուծումներ։ Այն օգտագործում է արհեստական բանականություն՝ արևային էլեկտրակայանների աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու, մշտադիտարկելու և տեխնիկական վիճակը բարձր մակարդակի վրա պահելու համար։

Հայկական նորարարական մտքի ներկայությունը ADSW 2026-ում ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար։

Leave a Comment