TRIPP-ի երեք շերտերը՝ ըստ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի — Հայաստանի Հանրային Ռադիո

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը» ծրագրի իրականացման համար վերջնական փաստաթուղթը չի լինելու, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Վաշինգտոնում անցկացված բանակցություններն ու ստորագրված այս փաստաթուղթը։

Նախարարն այս հայտարարություն ձեռքբերում է համարում Հայաստանի, Միացյալ Նահանգների և մեր հարևանների համար։ Այն, ըստ Արարատ Միրզոյանի, օգոստոսի 8- ի հռչակագրի և վերջնական պայմանագրերի եւ վերաբերելի իրավական փաստաթղթերի միջև գտնվող հայտարարություն է։

«Այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է երևանյան ժամանակով գիշերը, ավելին համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել ինչ֊-ինչ նկատառումներից ելնելով։ Ուրեմն միանգամից եմ ասում և միանշանակ որևէ այդպիսի դրույթ չկա։ Կա այն, ինչ որ կա այս փաստաթղթում և հրապարակված է»,- ասել է նա։

Արտգործնախարարը TRIPP ծրագրում երեք շերտ է առանձնացրել.

Առաջին շերտը երրորդ երկիր- երրորդ երկիր փոխկապակցվածությունը. պայմանական Կենտրոնական Ասիա, Եվրոպական Միություն,

երկրորդ շերտը. Նախիջևան և Ադրբեջան փոխկապակցվածություն,

երրորդ շերտը. Հայաստան և երրորդ երկրներ փոխկապակցվածություն՝ երկու ուղղություններով. Հայաստան- Կենտրոնական Ասիա և Հայաստան- Արևմուտք։

Օգուտը ո՞րն է

ԱԳ նախարարը նշել է, որ հայտարարության մեջ նշված է, թե ինչի են ձգտում և ինչ օգուտներ են ունենալու ԱՄՆ-ն եւ Հայաստանն այս ծրագրի իրականացումից։  «Հայաստանը սրանով ընդլայնելու է իր դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ և տնտեսական հանգույցի, մեծացնելու է իր հնարավորությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և այլն և այլն, ընդհուպ մինչև զբաղվածություն, հնարավորություններ, համատեղ ձեռնարկների հնարավորություն»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Ինչի՞ց է կախված TRIPP-ի հաջողությունը

Արարատ Միրզոյանը նշել է այն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են ծրագրի իրականացումը հաջողելու համար։ Այստեղ նա մեջբերել է հայտարարության տեքստը.

«Հայաստանն ու ԱՄՆ-ն ընդունում են, որ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է.

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից,
  • Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից,
  • ԱՄՆ կայուն ներգրավվածությունից,
  • տարածաշրջանային համագործակցությունից և կայունությունից,
  • Հայաստանի ինստիտուտների կարողությունների արդյունավետ զարգացումից»։

Leave a Comment