Մի քանի տեղ փաստաթղթում պարբերաբար ընդծվում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենալու և գործարկվելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության լիակատար պահպանմամբ: Ինքներդ կարող եք ընթերցել, և յուրաքանչյուր հատվածում այդ հղումն ու վստահությունը տեսնել: Այս մասին TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին ասուլիսում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ: Չի լինելու TRIPP ենթակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ տեղակայում, շինություն՝ որտեղ որևէ կերպ կսահմանվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և իրավազորությունը»,- նշել է նա: