
Ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով, համաձայնության պայմանները ներկայացրելով` տեղեկացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոս բաժնեմասը: Ակնկալվում է, որ այս համագործակցութունը կերկարաձգվի ևս 50 տարով, այսինքն՝ եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, ինչպես բոլոր պայմանագրերում այսպիսի դրույթ նախատեսվում է, և եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունել, շարունակում են, եթե՝ ոչ, և կողմերից որևէ մեկն առարկում է, չի շարունակվում»,- ասել է նա:
Ակնկալվում է, որ համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով. «Եվ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն ՀՀ բաժնեմասը 26 տոկոսից կբարձանա 49 տոկոսի»: