Թրամփը Գրենլանդիայի բնակիչների՝ Միացյալ Նահանգների մաս դառնալու դժկամությունը անվանել է «իրենց խնդիրը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի բնակիչների՝ Միացյալ Նահանգներին միանալու դժկամությունը համարում է «իրենց խնդիրը»։ Նա այս մասին լրագրողներին հայտարարել է Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում։

Նրան խնդրել են մեկնաբանել Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի խոսքերը, որ Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս, և որ կղզին ընտրում է Դանիան.

«Դե, դա նրանց խնդիրն է։ Ես համաձայն չեմ նրա հետ։ Ես չգիտեմ, թե ով է նա։ Ես ոչինչ չգիտեմ նրա մասին, բայց սա մեծ խնդիր կլինի նրա համար», -ասել է ամերիկացի առաջնորդը։

Ավելի վաղ Գրենլանդիայի վարչապետը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում կղզին կընտրի «ՆԱՏՕ-ն, Դանիայի Թագավորությունը և Եվրամիությունը»։ Նա նաև նշել էր, որ Գրենլանդիան հնարավոր չէ գնել։

Leave a Comment