Անտոնիո Կոնտեն որակազրկվել է և տուգանվել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որակազրկվել է Ա Սերիայի երկու խաղով մրցավարին անպատվելու համար, հաղորդում է Football Italia-ն։

Կոնտեն կարմիր քարտ էր ստացել փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» դեմ Ա Սերիայի 20-րդ տուրի հանդիպման (2:2)  71-րդ րոպեին, երբ նեապոլյան թիմի դարպասին նշանակվել էր 11-մետրանոց։

56-ամյա իտալացի մասնագետը նաեւ տուգանվել է 15 հազար եվրոյով։

Անտոնիո Կոնտեն բաց կթողնի «Պարմայի» (հունվարի 14) եւ «Սասուոլոյի» (հունվարի 17) դեմ հանդիպումները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment