Ֆրանսիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն հարձակվող Ուսման Դեմբելեին առաջարկել է նոր պայմանագիր տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն մերժում է ստացել։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը պահանջել է 60 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Footmercato-ն։
Դեմբելեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Կողմերը առայժմ չեն կարողանում համաձայնության հասնել համագործակցության երկարաձգման հարցում։
28-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում։ 111 խաղում նա խփել է 47 գոլ, կատարել 34 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Դեմբելեի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։