ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դետրոյթի գործարան այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր կարծիքով ԱՄՆ դաշնակիցները պետք է լքեն Իրանի տարածքը. հաղորդում է BBC News-ը։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք նա խորհուրդ է տալիս ԱՄՆ դաշնակիցներին լքել Իրանի տարածքը՝ Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ նրանք պետք է հեռանան»։
Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում գրառում էր արել, որ իրանցիները պետք է շարունակեն բողոքի ցույցերը և «գրավեն հաստատությունները»՝ հավելելով, թե «օգնությունն արդեն ճանապարհին է»։