
CBS News-ը, հղում անելով երկու աղբյուրների, հաղորդում է, որ Իրանում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի հետևանքով կարող է մահացած լինել 12000-20000 մարդ։
Հեռուստաալիքը պնդում է, որ տվյալները ներկայացրել է ակտիվիստների խումբ, որոնք աշխատում են հաշվարկել մահացածների ամբողջական թիվը՝ հիմնվելով բժշկական աշխատողների հաղորդագրությունների վրա։ Լրատվականի աղբյուրը հաղորդում է, որ Իրանի անվտանգության ուժերը այցելում են Թեհրանի բազմաթիվ մասնավոր հիվանդանոցներ և «սպառնում են անձնակազմին՝ ստիպելով նրանց բացահայտել բողոքի ցույցերից հետո բուժվողների անուններն ու հասցեները»։
«Ճշմարտության բացահայտումը աներևակայելի դժվար է եղել, քանի որ Իրանի իշխանությունները վերջին հինգ օրերի ընթացքում անջատել են ինտերնետը և հեռախոսային ծառայությունները երկրում։ Չնայած դրան՝ երեքշաբթի օրը որոշ իրանցիներ կարողացել են հեռախոսազանգեր կատարել արտասահման»,- նշվում է հաղորդագրության մեջ։