«Медицина» բժշկական հաստատության (Ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) գաստրոէնտերոլոգ և բժշկական գիտությունների դոկտոր Եվգենի Բելոուսովը կոչ է արել արթնանալուց անմիջապես հետո սուրճ չխմել։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում նշել է սուրճ ըմպելու լավագույն ժամանակը։
Բժիշկը բացատրել է, որ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 9:00-ն ընկած ժամանակահատվածում կորտիզոլ հորմոնի մակարդակը, որը պատասխանատու է արթնության և օրգանիզմի բնական մոբիլիզացիայի համար, հասնում է իր գագաթնակետին։
Հետևաբար, այս ժամին սուրճ խմելը դժվար թե բարձրացնի մարդու էներգիան։ Ավելին, այս ժամերին սուրճ խմելը կարող է նվազեցնել կոֆեինի նկատմամբ զգայունությունը, ինչը հանգեցնում է ավելի շատ սուրճի անհրաժեշտության, զգուշացրել է Բելոուսովը։
«Առաջին բաժակ սուրճ խմելու լավագույն ժամանակը համարվում է առավոտյան ժամը 9:30-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածը, երբ կորտիզոլի մակարդակը նվազում է։ Այս պահին կոֆեինն ամենաարդյունավետն է կենտրոնացվածությունը պահպանելու համար»,- բացատրել է բժիշկը։