Միրզոյանն ու Ռուբիոն համատեղ հայտարարություն են ստորագրել․ ինչի՞ մասին է այն

https://arm.sputniknews.ru/20260113/mirzvojann-u-rubivon-hamategh-hajtararutjun-en-stvoragrel-inchi-masin-e-ajn-97714936.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97713802_114:0:1935:1366_1920x0_80_0_0_550a4d783b45d372a7df4c6f8340ff9a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարկո ռուբիո, արարատ միրզոյան, հայաստան, ամն, վաշինգտոն, հայտարարություն

մարկո ռուբիո, արարատ միրզոյան, հայաստան, ամն, վաշինգտոն, հայտարարություն

Բաժանորդագրվել

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համատեղ նոր հայտարարություն են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները։

«ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ պայմանավորվածության՝ այն կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ գիշերը 2-ին)։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

«Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությանն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։

Նշվում է, որ նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a Comment