Ճանապարհները սպասարկող ընկերությունները 24-ժամյա գրաֆիկով շարունակում են ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Իրականացվում է ուժեղացված հերթապահություն։
Աշխատանքներն ընթանում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում: